Ամառային դպրոց MathLines — Խաղ, հաճույք, ուսուցում

🎯 Անվճար փորձնական դասԳրանցվել հիմա →
👥 Փոքր խմբեր🎁 Առաջին դասն անվճար📍 Շենգավիթ, Երևան🕐 Ճկուն գրաֆիկ
Գրանցվել
⭐ Ամառային դպրոցի գլխավորը

Ամառային հանձնարարությունները երեխան անում է այստեղ՝ առանց ձեր ամենօրյա հսկողության

Մեր փորձից՝ երեխաների մեծ մասը ողջ ամառ այդպես էլ չի կատարում դպրոցի ամառային առաջադրանքները։ Հատկապես երբ ծնողներն աշխատում են և չեն կարող անընդհատ հսկել՝ դա վերածվում է ընտանեկան լարվածության՝ ամեն օր հիշեցումներ, վեճեր, հետաձգումներ, իսկ սեպտեմբերին՝ շտապ-շտապ ամեն ինչ մի գիշերում։

Այստեղ այդ հոգսը վերանում է։ Դասերի ընթացքում երեխան հանգիստ, քայլ առ քայլ կատարում է ամառային հանձնարարությունները՝ մանկավարժի ուղղորդմամբ։ Դուք ազատվում եք ամենօրյա հսկողությունից, իսկ երեխան՝ սեպտեմբերյան սթրեսից։

💡 Հետ ե՞ք մնացել ինչ-որ առարկայից։ Շատ երեխաներ ուսումնական տարվա ընթացքում բաց են թողնում կարևոր թեմաներ։ Ամառը լավագույն ժամանակն է հանգիստ տեմպով վերականգնելու կորցրածը՝ առանց դպրոցական ծանրաբեռնվածության։ Կազմակերպում ենք հատուկ պարապմունքներ՝ ըստ յուրաքանչյուր երեխայի բացերի։

Ամառային դպրոցն այլ ձևաչափ է

Բացի ամառային հանձնարարություններից՝ մեր ծրագիրը նաև հանգիստ ու հետաքրքիր ամառ է։ «Ամառային դպրոց» ասելով՝ շատերը հասկանում են ձանձրալի դասեր ու նոր թեմաներ։ Մեր ամառային դպրոցն այլ է.

Ուսուցման ուղղությունները

ՏարիքԾրագիր
5–7 տարեկանՏրամաբանական խաղեր, դերախաղեր, ուրախ ժամանց
8–10 տարեկանՏրամաբանական խաղեր, մաթեմատիկական հմտություններ, տարածական մտածողություն
11–12 տարեկանՍտեղծագործական աշխատանք, տրամաբանություն, թիմային նախագծեր

Շաբաթական ծրագիր — ինչ ենք անում

ԳործունեությունՆկարագրություն
📝 Ամառային հանձնարարություններԿատարում ենք դպրոցի ամառային առաջադրանքները՝ կազմակերպված, քայլ առ քայլ
📚 Բացերի վերականգնումՀատուկ պարապմունքներ բաց թողած կարևոր թեմաների համար
🎲 Տրամաբանական խաղերՍեղանի խաղեր, փազլներ, հանելուկներ
🧩 Տարածական մտածողությունԿառուցել, ստեղծել, լեգո, օրիգամի
🎨 Ստեղծագործական աշխատանքՆկարչություն, ծեփագործություն
⚽ Շարժուն խաղերԲակային խաղեր, թիմային խաղեր, ակտիվ շարժում
📖 Ուսումնական մասԹեմաների կրկնություն, լեզուներ (խաղային ձևաչափով)
🎭 Համատեղ գործունեությունԹիմային աշխատանք, թատերական ներկայացումներ

Պարապմունքները

Ամառային դպրոցի միջոցառումԵրեխաները ամառային ճամբարումԱմառային խաղեր MathLines-ումՍտեղծագործական աշխատանք ամառային դպրոցումԹիմային գործունեություն ամռանըԱկտիվ ժամանց ամառային դպրոցում

Դասերի ժամանակացույց

Արդյունքները

Հաճախ տրվող հարցեր

Կկատարե՞ք դպրոցի ամառային հանձնարարությունները
Այո, դա մեր ամառային ծրագրի գլխավոր ուղղությունն է։ Դասերի ընթացքում երեխան կազմակերպված կատարում է ամառային առաջադրանքները՝ մանկավարժի ուղղորդմամբ, որպեսզի սեպտեմբերին ամեն ինչ պատրաստ լինի՝ առանց շտապողականության։
Իմ երեխան հետ է մնացել ինչ-որ առարկայից։ Կօգնե՞ք
Իհարկե։ Ամառը հանգիստ տեմպով կորցրածը վերականգնելու լավագույն ժամանակն է։ Կազմում ենք անհատական պլան՝ ըստ երեխայի բացերի։
Ի՞նչ տարիքի երեխաների համար է
5–12 տարեկան, բոլոր մակարդակների համար, տարիքային խմբերով։
Ե՞րբ է անցկացվում
Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։ Տեղերը սահմանափակ են։

Գրանցվել ամառային դպրոց

Տեղերը սահմանափակ են (փոքր խմբեր)։ Գրանցվեք հիմա։

📞 +374 93 097233 💬 WhatsApp