Սեպտեմբերյան գրանցումներ
📚

Նոր ուսումնական տարվա գրանցումները բաց են

Նախակրթարան, դասապատրաստում, տարրական և բարձր դասարաններ, ավագ դպրոց՝ քննությունների նախապատրաստում։ Փոքր խմբեր՝ մինչև 6 երեխա։ Առաջին դասն անվճար է։ Տեղերը սահմանափակ են։

Գրանցվել →

MathLines — Գիտելիք, որ մնում է

Կրթական կենտրոն, որտեղ մաթեմատիկան դառնում է հետաքրքիր բացահայտումների աշխարհ։ Այստեղ երեխան սովորում է մտածել, ոչ թե անգիր անել։

35+ընդունված աշակերտ
17ընդունված այս տարի
3տարվա փորձ
MathLines կրթական կենտրոնի պարապմունք

Ծրագրերը ձեր երեխայի համար

Ընտրեք ձեր երեխայի տարիքին և նպատակին համապատասխան ծրագիրը։

Ինչու՞ MathLines

Ձեր երեխան չի սովորում անգիր — սովորում է մտածել

Երեխան հասկանում է գործընթացի էությունը, այլ ոչ թե կուրորեն հետևում ալգորիթմներին։

Ձեր երեխայի ուժեղ կողմերը բացահայտվում են

Փոքր խմբում երևում է յուրաքանչյուր երեխայի յուրահատկությունը, և նա առաջ է շարժվում իր ողջ ներուժով։

Փոքր խմբեր, անհատական մոտեցում

Ձեր երեխան փոքր խմբում է՝ մինչև 6 երեխա, ինչը թույլ է տալիս նկատել յուրաքանչյուր աշակերտի առաջընթացը։

Մշտական կապ ծնողների հետ

Ամենշաբաթյա ամփոփ հաշվետվություններ՝ թե ինչ է անում ձեր երեխան և ինչ հաջողություններ ունի։

Մարիամ Անիսոնյան — MathLines-ի հիմնադիր
👩‍🏫 Հիմնադիր

Մարիամ Անիսոնյան

Ունի երկու բարձրագույն կրթություն՝ տեխնիկական և կառավարման ոլորտներում։ Տարիներ աշխատել է տեխնիկայի ու ՏՏ ոլորտում, իսկ արդեն 3 տարի ղեկավարում է MathLines կրթական կենտրոնը և դասավանդում ինֆորմատիկա։

Ամենակարևորը՝ նրա 3 դուստրերը սովորում են «Քվանտ» վարժարանում։ Նա գիտի, թե ինչ է անհրաժեշտ լավագույն դպրոցներ ընդունվելու և լավ սովորելու համար — ոչ թե լսելով, այլ սեփական փորձով։

Արդյունքները

35+երեխա ընդունվել է Երևանի լավագույն դպրոցներ
17երեխա ընդունվել է միայն այս տարի
3հիմնադրի դուստրերը սովորում են «Քվանտ»-ում

Ծնողների կարծիքները

Իրական պատմություն։

💚 Ծնողի պատմություն

Ալինայի պատմությունը (անունը փոխված է)

MathLines-ի շեմն առաջին անգամ հատելիս՝ ես գրեթե հույս չունեի։ Աղջիկս՝ Ալինան, արդեն 9-րդ դասարանում էր, բայց մաթեմատիկայի հետ ընդհանրապես «թշնամի» էր․ ոչ հիմք ուներ, ոչ էլ՝ գիտելիք։ Ճիշտն ասած, մենք էլ էինք մեղավոր․ քանի որ Ալինան երաժշտությամբ էր ապրում, ինքներս մեզ համոզել էինք, որ մաթեմատիկան իրենը չէ։ Ասում էինք՝ «դե, իր ոլորտը չէ», ու աչք փակում դրա վրա։

Բայց 9-րդ դասարանի ավարտին քննություններ էին սպասվում։ Առաջին օրը թեստ գրեց ու պարզվեց՝ 20 միավորից ընդամենը 2-ն է հավաքել։ Ներսումս մի ձայն ասում էր՝ «իզուր է, արդեն ուշ է»։

20-ից 220-ից 16
📖 Կարդալ ամբողջ պատմությունը

Լսելով MathLines-ի հաջողությունների մասին՝ որոշեցինք փորձել։ Ալինան կտրուկ հրաժարվում էր գնալ, ամաչում էր․ «Մայրիկ, բոլորը գիտեն, ես՝ ոչինչ»։

Բայց հետո տեղի ունեցավ հրաշքը։ MathLines-ի ուսուցիչներն Ալինային չընդունեցին որպես «թույլ» աշակերտի։ Նրանք անգիր չստիպեցին, այլ հասկացան՝ որտե՞ղ է խնդիրը, ո՞ր օղակն է պոկվել, ու սկսեցին հենց այդ հիմքից՝ համբերությամբ, քայլ առ քայլ։

Ու Ալինան սկսեց փոխվել։ Աչքերը սկսեցին փայլել։ Հետո եկավ պահը, երբ տանը նստած՝ ինքն էր ինձ բացատրում թեմաները։ Մենք երկուսով ծիծաղում էինք՝ «տե՛ս, ինչքան պարզ է եղել»։

Բայց գիտե՞ք, թվերը կարևոր չեն։ Ամենաթանկը նրա փայլող աչքերն են ու այն, որ նա այլևս չի վախենում մաթեմատիկայից։ Նա սիրեց այն։

Անչափ շնորհակալ եմ MathLines-ին, որ Ալինային վերադարձրիք ոչ միայն մաթեմատիկան, այլև սեփական ուժերի հանդեպ հավատը։

Տեղ՝ ձեր կարծիքի համար
Տեղ՝ ձեր կարծիքի համար

Որ դպրոցն ընտրել. ամբողջական ուղեցույց

«Քվանտ», «Այբ», «Շիրակացի», CIS Armenia… Ընտրությունը մեծ է, բայց ո՞րն է լավագույնը հենց ձեր երեխայի համար։ Ուղեցույցում հավաքված են դպրոցների պահանջները, բյուջեն և նախապատրաստման գործընթացը։

Կարդալ ուղեցույցը →

Անվճար խորհրդատվություն

Չգիտեք՝ ինչից սկսել, կամ ուզում եք հասկանալ՝ որն է լավագույն տարբերակը ձեր երեխայի համար։ Զանգահարեք կամ գրեք մեզ։

📞 +374 93 097233 💬 WhatsApp